Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Զոհերի թվի մասին հստակ տվյալներ չկան. հաղորդվում է մինչև անգամ 50 զոհի մասին: 7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում: Մի քանի շենք է փլվել. փլատակների տակ ենթադրաբար կարող են մարդիկ մնացած լինել: «Քահրամանմարաշ-Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում», - ասված Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով ՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 01.17-ին (Երևանի ժամանակով 05.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ: Փլուզումներ են տեղի ունեցել նաև Քահրամանմարաշում, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը: Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Ինչպես հաղորդում է «Սուրիա» պետական հեռուստաալիքը, երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։ Սիրիայում հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։ Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։ Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել: Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01