Այս հարցով հիմնական զեկուցող էր հանդիսանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, սակայն մենք րոպեներ առաջ տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից, այդ իսկ պատճառով օրենքը կզեկուցի նախարարի մյուս տեղակալ Ռաֆայել Գևորգյանը»,-ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագահող Վաղինակ Հակոբյանը:
Փոխնախարարը զեկուցեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
«Մենք ունեք պետական տուրք որոշ ապրանքների արտահանման համար և նման տուրքը կիրառելի չէ ԵԱՏՄ կարգավորումներով այդ երկրներ արտահանելու դեպքում, սակայն օրենքում նման ամրագրում չունեինք արած»,-հայտնեց Ռաֆայել Գևորգյանը և հավելեց, որ նախագծով այդ ամրագրումն է արվել:
Նրա խոսքով ՝ այդ փոփոխությունները բխում են ԵԱՏՄ-ում ունեցած ՀՀ-ի պարտավորություններից և այլ կերպ չէին կարող վարվել, եթե ապանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ:
Նախարարը նաև հայռտնեց, որ նախագծի վերաբերյալ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկներ են եղել, որոնք բոլորն ընդունվել և մշակվել են:
«Նախագծի էություն վրա ազդեցություն չունեցող փոփոխություններ են եղել»,-հայտնեց նա:
Նախագիծը վերաբերում է համապատասխան ապրանքների ծածկագրերի տակ դասվող մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանմանը, ինչպես նաև գունավոր մետաղի թափոններին և ջարդոնին:
Արմեն Արզումանյանի փոխարեն Ռաֆայել Գևորգյանը զեկուցեց նաև «Ապրանքային նշանների մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը՝ առաջարկելով հետաձգել վերջինս:
Հանձնաժողովն առանց քննարկման հետաձգեց այն և, ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու երկու տարբեր նախագծերը, 15 րոպեում ավարտեց նիստը:
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03