«Թե ինչով է պայմանավորված այս չստացված շրջիկ թատրոնին մեր չմասնակցելը, կարծում եմ՝ պարոն Օհանյանը երեկվա իր ուղերձում շատ հստակ անդրադարձ է կատարել, ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված է մեր որոշումը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և հավելեց. «Այսօրվա բարդագույն իրավիճակում, որում գտնվում է մեր երկիրը՝ մեր խնդիրն է չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար»:
Նա հայտնեց, որ Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում: «Կարող եք արձանագրել, որ մեր բացակայության պայմաններում այն բեմականացված շոուն, որ փորձում էին ստանալ իշխանությունները, այդքան էլ հաջող չի ստացվում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Պատգամավորը տարակուսելի համարեց գլխավոր դատախազի կողմից վկաների ցուցմունքներ և տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակների հրապարակման փաստը: «Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել՝ նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են և այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել: Այո, և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետի կիրառումից և այս ներկայացումն այսօր չէր լինի, չէր լինի իրավական ու քաղաքական քաշքշոցը, որ այսօր իրականացնում են իշխանությունները»,-հայտարարեց Խամոյան:
Նա փաստեց, որ Սեյրան Օհանյանի նախարարության տարիներին, դրանից հետո ու առաջ և այսօր էլ շատ բան է վաճառվել: Հայտնելով, որ Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը՝ պատգամավորն ասաց, որ ԱԺ դահլիճում կազմակերպված բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա կարևոր խնդիրներից, խլացնել Վարդենիսում զոհված 15 տղաների ձայնը:
Աղբյուր` Panorama.am
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14