«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն, այսինքն՝ վարձատրությունն ավելանա։
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ատեստավորման կարգը սահմանող կառավարության որոշման նախագիծ։ Նախագծից տեղեկանում ենք, որ ատեստացիայի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են, կադրերի բաժնի պետն էլ հանձնաժողովի քարտուղարն է։
Ատեստացիան անցկացվելու է, մի դեպքում՝ երկու, իսկ ծառայության որոշ տեսակների դեպքում էլ՝ երեք փուլով․ ստուգարք, գրավոր թեստավորման փուլ եւ հարցազրույց, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցելու են միայն հարցազրույցի փուլին։
Նշենք, որ նման ատեստացիաներ այլ ոլորտներում էլ էին հայտարարել, օրինակ, ուսուցիչների շրջանում, սակայն ուսուցիչներից շատերը նախընտրել էին նույն աշխատավարձով աշխատել, քանի որ բազմավաստակ ուսուցիչները չէին ցանկացել, որ տարիներ ի վեր դասավանդելուց հետո խիստ երիտասարդ տարիքի ու անհասկանալի կենսագրության անձինք իրենց հարցեր տան, որոշեն, թե արդյոք իրենք համապատասխանո՞ւմ են իրենց մասնագիտությանը, թե ոչ, ապա նոր աշխատավարձ բարձրացնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02