Իտալիայի վճռաբեկ դատարանը արդարացրել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ավագ որդուն՝ Պիեռ Սիլվիո Բեռլուսկոնիին, որին մեղադրում էին Mediatrade ընկերության հետ կապված ֆինանսական մեքենայությունների մեջ, գրում է Il Giornale–ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ դատարանը համապատասխան որոշումը կայացրել է նախօրեին՝ ուշ երեկոյան՝ դրանով իսկ չեղարկելով Միլանի վերաքննիչ դատարանի որոշումը, որի համաձայն՝ հայտնի քաղաքական գործչի որդուն դատապարտել էին 1 տարվա եւ 2 ամսվա ազատազրկման։
Բացի այդ, արդարացվել է նաեւ Բեռլուսկոնիի ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Mediaset ընկերությունների խմբի նախագահ Դեֆելե Կոնֆալոնիերին։
Mediaset ընկերությունների խմբի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով դատական գործընթացն ուղղակիորեն կապված էր Mediaset–ում տնտեսական հանցագործությունների հետ։ Ընկերությունը գնում էր Իտալիայում ամերիկյան ֆիլմերի ցուցադրության իրավունքը, մասնավորապես Mediatrade ընկերության միջոցով՝ դրանով բարձրացնելով առքուվաճառքի գինը։ Իրական եւ ուռճացված գնի միջեւ տարբերությունը փոխանցվում էր Շվեյցարիայում եւ Բահամյան կղզիներում բանկային հաշիվներին, որտեղ այդպիսով «սեւ ֆոնդեր» էին գոյանում։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34