Երեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, կրակոց է հնչել. ժամը 07։10-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի ծակած վերք, թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց հայտնել է, որ վնասվածքը ստացել է սառույցի վրա վայր ընկնելու հետևանքով։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արթուր Բ․-ն է, և նրա հայտնած տեղեկությունը, թե սառույցի վրա է ընկել, իրականությանը չի համապատասխանում։
Ոստիկաննները տաք հետքերով պարզել են, որ Արթուր Բ․-ն Քոչինյան փողոցում վիճաբանել է Երևանի բնակիչ 22-ամյա Մկրտիչ Չ․-ի և Կոտայքի մարզի բանկիչ 26-ամյա Տիգրան Մ․-ի հետ, որի ժամանակ Արթուր Բ․-ն ծեծի է ենթարկել Տիգրան Մ․-ին, ինչից հետո վերջինս դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակել է Արթուր Բ․-ի ուղղությամբ եւ հասցրել վնասվածք:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Տիգրան Մ․-ին, Մկրտիչ Չ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56