Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը: Ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Դրենաժային թունելը փորելուց հետո սա մեր երկրորդ ամենակարևոր ծրագիրն է: Այն հնարավորություն է տալու, որպեսզի մենք մետրոպոլիտենում նվազեցնենք խոնավության մակարդակը, որը կերկարաձգի մետրոպոլիտենի շահագործումը: Ճիշտ է՝ այս պահի դրությամբ կառավարության աջակցությամբ միայն 14 օդափոխության համակարգ ենք փոխարինում, ևս 14-ը անհրաժեշտ է, բայց վստահ եմ, որ փոխարինման այս աշխատանքներից հետո կանցնենք արդեն մյուս համակարգերի փոխարինմանը»,- ընդգծում է քաղաքապետը: Ըստ աղբյուրի՝ հիմնադրման օրվանից ի վեր մետրոպոլիտենում առաջին անգամ է, որ փոխվում են օդափոխության համակարգերը: Նոր, հզոր սարքերը ոչ միայն տնտեսապես են արդյունավետ, այլև հարմարավետ են կառավարման տեսանկյունից: «Ամենակարևորը՝ մեր մետրոպոլիտենը կունենա մաքուր օդ, միկրոկլիմա կապահովենք: Մենք բավականին կորուստներ ենք ունենում հենց այն պատճառով, որ մեզ մոտ խոնավությունը բարձր է, և չենք կարողանում օդում խոնավությունը նվազեցնել: Սա հնարավորությամբ և հզորությամբ կհանգեցնի այն բանին, որ թունելներում տեղադրված սարքավորումները չեն ենթարկվի ուժեղ կոռոզիայի, մեր ուղևորներն իրենց ավելի լավ կզգան, որովհետև համակարգը նաև փոշին է կլանում, բացի այդ նաև էլէկտրաէներգիայի տնտեսում կունենանք»,- նշում է մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը: Նշվում է, որ աշխատանքը բարդ ու պատասխանատու է: Մինչ համակարգերի տեղադրումը՝ նախ ջրամեկուսացվում է տարածքը: Տեղադրված առաջին օդափոխության սարքը փորձարկել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Հաշվի առնելով մետրոպոլիտենի կարևորագույն և խիստ կենսական կառույց լինելու հանգամանքը՝ պետությունն ու համայնքը նախաձեռնել ու նախանշում են տարբեր ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն փուլ առ փուլ՝ իրականություն դարձնելով տասնամյակների սպասումները: «Բավականին մեծ ծրագրեր ունենք մետրոպոլիտենում. աշխատավարձերը բարձրացրինք նախորդ տարի, այս պահին աշխատակիցների աշխատանքային պայմաններն ենք բարելավում վարչական մասում, նաև նախատեսվում է դեպոյի վերակառուցում: Փուլ առ փուլ ծրագրերը կյանքի ենք կոչում և վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ մետրոպոլիտեն կունենանք»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը: Մետրոյով ամեն օր երթևեկում է ավելի քան 80 հազար ուղևոր:
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03