«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մշտապես «ազատ ընտրության իրավունքի» մասին ճամարտակող ՔՊ-ականներն այլեւս վերածվել են բառի բուն իմաստով «կոճակ սեղմողների». բոլորը շարժվում են բացառապես «վերեւից», այսինքն՝ Փաշինյանի կողմից իջեցված «հրահանգով»: Ասել է թե՝ Փաշինյանը զրկել է ՔՊ-ականներին ազատ ընտրելու իրավունքից: Սրա մասին են վկայում ԱԺ-ում տեղի ունեցած վերջին քվեարկությունները: ՔՊ-ն 2 օր առաջ միաձայն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: ՔՊ-ական 71 պատգամավորից 68-ը գնացել եւ անշեղորեն կողմ է քվեարկել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: 3 պատգամավոր էլ քվեարկությանը չի մասնակցել «հարգելի պատճառով». նրանցից մեկը՝ Մարիամ Պողոսյանը, գործուղման է, իսկ Գուրգեն Մելքոնյանն ու Վիգեն Խաչատրյանը տեղեկացրել են, որ հիվանդ են: Մյուս բոլոր պատգամավորներին հրահանգվել է առանց որեւէ պատճառաբանության գալ ու պարտադիր մասնակցել քվեարկություններին: Արմեն Չարչյանի դեպքում եւս գրեթե նույն պատկերն էր. 68 պատգամավոր մասնակցել էր քվեարկությանը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր. Չարչյանը անձեռնմխելիությունից զրկվեց 67 կողմ ձայնով: Խմբակցությունը հիմա ընկած ման է գալիս, թե ով է այդ մեկ պատգամավորը, որը, թեկուզ ոչ միտումնավոր, «գծից շեղվել է»: ՔՊ-ում չեն բացառում անգամ, որ քվեաթերթիկը միտումնավոր է դատարկ թողնվել. իրենցից ինչ-որ մեկը չի ցանկացել կողմ քվեարկել Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Իշխանականները նույն տրամաբանությամբ նաեւ իրենց թիմակից Սարգիս Խանդանյանին ընտրեցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. այս դեպքում էլ 68 պատգամավոր, առանց բացառության, կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թե՛ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու, թե՛ Խանդանյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության ներսում, սակայն Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները գնացել եւ, անկախ իրենց կամքից, կողմ են քվեարկել այս որոշումներին: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ստանձնել է գործադիրի «սուրհանդակի» դերը, պատգամավորներին փոխանցում է նրա հրահանգը, որն էլ ՔՊ-ականները առանց շեղվելու կամ հակառակվելու կատարում են: Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում: Պարզվում է, սակայն, ՔՊ-ում իրավիճակ է փոխվել. որեւէ պատգամավոր այլեւս իրավունք չունի իր կամքով ընտրություն կատարել, ամեն բան արվում է բացառապես Փաշինյանի հրահանգով: Ստացվում է՝ իշխանական պատգամավորները դարձել են «կոճակ սեղմողներ», ինչի համար բազմիցս մեղադրել են իրենց սիրելի ՀՀԿ-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
09:55
09:46
09:32
09:15
09:02
19:12
19:01
18:46
18:41
13:48 17.10.25
10:16 17.10.25
13:03 17.10.25
09:46 17.10.25
13:32 17.10.25
11:36 17.10.25
09:32 17.10.25
12:06 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35