Մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, Վաշինգտոնի որոշմամբ, չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք ուղղված են երկրաշարժի հետ կապված օգնություն տրամադրելուն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշման մեջ։ Փաստաթղթում նշված է, որ «թույլատրվում են բոլոր գործարքները, որոնք վերաբերում են Սիրիայում երկրաշարժի կապակցությամբ օգնություն ցուցաբերելուն»։ Ֆինանսների նախարարությունը հստակեցրել է, որ այս ռեժիմը կգործի 180 օր՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա գումար փոխանցելու մասին։ «Միևնույն ժամանակ, ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս նավթի հետ կապված գործարքներ, փոխգործակցություն պատժամիջոցների ենթարկված անձանց և հանրապետության կառավարության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02