Հայ-վրացական հարաբերություններում բարձրանում են ոչ թե հարաբերությունները, այլ վճարվելիք գինը. Հայկ Դերզյան
10.02.23 | 15:22
Հայ-վրացական հարաբերություններում բարձրանում են ոչ թե հարաբերությունները, այլ վճարվելիք գինը:
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների մասին խոսացող ՔՊ-ականները կամ ապրում են այլ իրականությունում, կամ փորձում են մարդկանց ֆռցնել իրենց քաղաքական ստաստված (սուտ և աստված) Նիկոլ Փաշինյանի պես:
Հարաբերությունների ինդեքսը այս դեպքում համեմատականն է և տնտեսությամբ զբաղվող ընկերներիցս ստացված տվյալները միս ու արյուն են տալիս իմ քննադատության կմախքին:
Ժամանակին, կամ ինչպես առավել շատ է ասվում՝ Սերժի վախտ., Հայաստանից Ռուսաստան մեկ ֆուռ հասցնելը նստում էր 1500-1700 դոլլար: Ասեմ ավելին, անգամ մի ամսվա մեջ այդ ֆուռը մի քանի ռեյս էր անում:
Այսօրվա դրությամբ, կամ ինչպես առավել շատ է ասվում՝ Նիկոլի վախտ, Հայաստանից Վրաստանով Ռուսաստան ֆուռ հասցնելը արժենում է մոտ 7000 դոլլար և ամսվա մեջ լավագույն դեպքում մեկ ռեյս է անում:
Դե հիմա կխնդրեմ համեմատեք և հասկացեք, թե որքան մեծ վնաս է հասցվում սրանց չակերտավոր դիվանագիտությունը մեր տնտեսությանը, արտահանողներին և առհասարակ բիզնեսին:
Մեզ ու ձեզ, բոլորիս հրամցնում են սիրուն համատեղ լուսանկարներ, դրոշների գեղեցիկ համադրություն, բայց իրականում այդ գեղեցիկ կեղևի տակ առկա են այսպիսի բաներ...: