«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորանալուն զուգընթաց, ներիշխանական մակարդակում նոր թափ են ստանում փողի ու պաշտոնների վերաբերյալ «բազառները»։
Վերջերս լարվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նրա երբեմնի համախոհ, գործընկեր Արման Հակոբջանյանի հարաբերությունները։ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ստուգումներ են սկսվել բոլոր այն հիմնարկներում, որտեղ նշանակված են Հակոբջանյանի մտերիմները, կան խոսակցություններ, որ ստուգումներից հետո հետեւելու են ազատումներ։
Հիշեցնենք, որ Հակոբջանյանը վերջին ընտրություններին աշխատում էր Արայիկ Հարությունյանի համար, մեծ ներդրումներ է արել Քաղաքացիական միացյալ դաշինքի քարոզարշավում, որը հետագայում Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքի» հետ խորհրդարանում կոալիցիա կազմեց՝ երեք պատգամավոր ունի։ Ոչ վաղ անցյալում պետական գրեթե բոլոր մրցույթներում հաղթող էր ճանաչվում Հակոբջանյանի «Կապավոր» ընկերությունը։
Այս համագործակցության արդյունքում է, որ Հակոբջանյանի քվոտայով նրա մերձավորները պաշտոնների նշանակվեցին․ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արմանի հորեղբորորդին, որը մեկ ամիս առաջ պաշտոնանկ արվեց։ Ներկայումս Հակոբջանյանի քվոտայով նշանակվածները ղեկավարում են քաղշին եւ գյուղնախարարությունները։ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո Հակոբջանյանը դարձավ Վարդանյանի խորհրդականը։ Ենթադրվում է, որ Վարդանյան-Հարությունյան ոչ բարիդրացիական հարաբերությունների պատճառով է խնդիր առաջացել նախագահի եւ Հակոբջանյանի միջեւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02