Փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։ Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։ Նախարար Հովհաննիսյանը, խոսելով Ֆինանսների նախարարության՝ որպես գրավիչ աշխատավայրի վերաբերյալ իր պատկերացումների մասին, հույս է հայտնել, որ ԵՊՀ լավագույն շրջանավարտներն իրենց աշխատանքային կարիերան կկերտեն հենց նախարարությունում: Ստորագրման արարողությանը հաջորդել է շփում ուսանողների և դասախոսների հետ` հարց ու պատասխան ձևաչափով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել են հնչեցված հարցերին և խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։
ՀՀ ֆինանսների նախարարություն
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01