Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին խոսելիս կարելի է դրանք ներկացնել որպես օրինակելի, հիմնված վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։ Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Դեսպանը նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու համար, նշելով, որ 44 տարի առաջ Իմամ Խոմեյնի գլխավորությամբ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենաժողովրդական հեղափոխություններից մեկը, որի արդյունքում իրանական քաղաքական դաշտից դուրս մղվեց ավտորիտար և կախյալ միապետական վարչակարգը և «Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն» կարգախոսով ստեղծվեց կրոնական, ժողովրդավարական վարչակարգ։ Ըստ դեսպանի՝ այս տարիների ընթացքում Իրանը մեծ հաջողություններ է գրանցել ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գիտությունից, վերջացրած տնտեսությունից։ Անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներին՝ դեսպանը ասաց, որ արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունը իր մոտեցումը հիմնել է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության երեք սկզբունքների վրա։ Դեսպանի խոսքով՝ այս սկզբունքերը Իրանի գործողությունները կենտրոնացնում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը ընդլայնելուն, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը աջակցելուն։ «Այս մոտեցման աջակիցը Իրանի ժողովուրդն է, իրանցիները հպարտ են, որ միշտ պատրաստ են եղել փոխադարձ հարգանքի և արժանապատիվ պայմանավորվածությունների վրա հիմնված երկխոսությունների և հարգել են պայմանավորվածությունները։ Դինամիկ դիվանագիտությունը, խելամիտ փոխգործակցությունը և հարևանների հետ մեր հարաբերությունների ընդլայմանն ուշադրություն դարձնելը՝ մեր արտաքին քաղաքականության նոր մոտեցման դրսևորումներից է, ինչը հատկապես ընդգծվում է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս կառավարության կողմից»,- ընգծեց Աբբաս Բադախշան Զոհուրին։ Իրանի դեսպանը ուրախալի է համարում այն փաստը, որ այսօր Իրանի և Հայաստանի միջև գերազանց հարաբերությունների մասին խոսելիս կարող են դրանք ներկացնել որպես օրինակելի հարաբերություններ, որոնք հիմնված են վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։ «Հարաբերություններ, որոնք աջակցում են երկու ժողովուրդների մշակույթային և քաղաքակրթական փոխգործակցությունների երկարամյա պատմությունը։ Մենք՝ որպես անբաժան հարևաններ, մշտապես կիսել ենք միմյանց վիշտն ու ուրախությունը»,- շեշտեց դեսպանը։ Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքով՝ վերջին տարիներին և հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված առանձնահատուկ պայմաններում, ներկայացնելով նախաձեռնողական ծրագրեր, Իրանը փորձել է օգնել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ « Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև ինստենսիվ հանդիպումները ու խորհրդակցությունները շարունակվում են։ Կշարունակենք ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։ 2022 թվականին երկու երկրների պաշտոնյաների միջև տարբեր մակարդակներում փոխադարձ հանդիպումներ են տեղի ունեցել, որոնցից վերջինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցն էր Իրանի Իսլամական Հանրապետություն և, փոխադարձաբար, Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան։ 2022 թվականին ականատես եղանք Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնմանը, որը հատուկ ուրվագծում է երկու երկրների հետաքրքրությունները և շահերը։ Անցյալ տարի կազմակերպեցինք երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը։ Համաձայնագրերի գործարկման գործընթացը հարմար հարթակ է ստեղծել երկու երկրների հարաբերությունների համակողմանի զարգացման համար։ Հուսով ենք, որ միասին և համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք հարաբերությունների մակարդակը հասցնել երկու երկրների բարեկամության արժանի մակարդակի»,- եզրափակեց դեսպանը։
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01