ՀՀ Կենտրոնական բանկը պահպանել է վերաֆինանսավորման աննախադեպ բարձր տոկոսադրույքը՝ 10,75% մակարդակում, որը սահմանվել էր ավելի վաղ։ Սա վկայում է այն մասին, որ մակրոտնտեսական ռիսկերը պահպանվում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ Կենտրոնական բանկի նկատած անորոշությունները պատգամավորը համահունչ է համարում. Բանկը, որպես գների կարգավորման իր պարտականությունների մաս, ստիպված է դրույքաչափը բարձր մակարդակի վրա պահել։ Տնտեսական ակտիվության դանդաղեցմամբ փորձ է արվում զսպել գնաճը, որը միաժամանակ հարվածում է սոցիալական հատվածին եւ նվազեցնում բնակչության իրական եկամուտները։ «Իշխանությունների ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում գնաճային ֆոնն էլ ավելի է սրվում, ուստի ԿԲ-ն ստիպված է խստացնել իր գործիքների կիրառումը։ Գնաճի զգալի մասնաբաժինը պայմանավորված է ոչ միայն արտաքին գործոններով, այլեւ իշխանությունների ձախողված քաղաքականությամբ։ Կենտրոնական բանկն անում է այն ամենը, ինչ կարող է», - ընդգծել է Ավետիսյանը։ Նրա խոսքով, դրամի կտրուկ արժեւորումը եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մշտական բարձրացումը կարճաժամկետ հեռանկարում լուծել են գնաճի դանդաղեցման խնդիրը, սակայն երկարաժամկետ հեռանկարում լուրջ հարված են հասցրել Հայաստանի տնտեսության ողնաշարին, մասնավորապես, արտահանմանը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 10,75%։
Արամ Դանիելյան
18:37
13:23
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36