Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ փետրվարի 11–ին, Արցախից Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել 7 անձինք, 1 անձ էլ, որը պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էր Հայաստան՝ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ-ից ուռուցքային եւ սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաեւ շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչիե միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Իսկ 1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արեւիկե բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր «Կարմիր խաչիե միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55