Կիպրոսի բնակիչները կիրակի օրը գնացել են ընտրատեղամասեր՝ մասնակելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը, հայտնում է Reuters- լրատվական գործակալությունը։
Կիպրոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են մտել երկու պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ նախկին արտգործնախարար 49-ամյա Նիկոս Խրիստոդուլիդիսը եւ 66-ամյա Անդրեաս Մավրոյանիսը, ով գլխավոր բանակցողն էր կիպրոսցի թուրքերի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաեւ Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցիչը Միավորված ազգերի կազմակերպությունում։
Քվեարկելու իրավունք ունեն մոտ 561 հազար կիպրացի հույներ: Ընտրատեղամասերը բացվել են GMT ժամային գոտու համաձայն 05։00-ին եւ կփակվեն GMT 16։00-ին: Ակնկալվում է, որ իշխանությունները հաղթողին կհայտարարեն մինչեւ GMT 18:00-ն:
Մնացած երկու թեկնածուներն էլ անկախ են, ընդ որում Խրիստոդուլիդիսին աջակցում են փոքրաթիվ կենտրոնական եւ աջ կենտրոնամետ կուսակցություններ, իսկ Մավրոյանիսին՝ Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության ձախ թեւը:
Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսին Միավորված դեմոկրատական կուսակցությունից օրինականորեն արգելված է առաջադրվել երրորդ ժամկետի համար: Սակայն տեղեկություններ են շրջանառվել, որ նա ցանկանում էր, որ կուսակցությունը աջակցի Խրիստոդուլիդեսին։
Հաջորդ նախագահը կբախվի մարտահրավերների՝ սկսած էթնիկորեն բաժանված կղզում կիպրոսցի թուրքերի հետ վերամիավորման բանակցություններում առկա փակուղուց եւ աշխատանքային վեճերից, որոնք բորբոքվում են աճող գնաճի հետեւանքով, մինչեւ կոռուպցիոն սկանդալների հետեւանքներն ու անօրինական միգրացիայի աճը:
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02