Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է Ադրբեջանի կողմից 64 օր շրջափակված (փետրվարի 10-ի դրությամբ) երկրում տիրող իրավիճակը.
Արցախում միրգը, բանջարեղենը և ձուն սպառողներին կտրամադրվեն միայն կտրոններով
Հաշվի առնելով շրջափակման հետևանքով առաջացած մթերքների սղությունն ու բնակչության շրջանում հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին (բրինձ, շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ) կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տուժել է տնտեսության 41 ոլորտ
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը մանրամասնել է, որ տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների արտադրության, միրգ-բանջարեղենի, մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունները՝ բացառությամբ, եթե իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակներում կացության ապահովումը։
Ա. Մուսայելյանը նշել է, որ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության պատճառով:
Էլեկտրամատակարարման համակարգի գերծանրաբեռնվածությունը շղթայական վթարների է հանգեցնում
Հատկապես վերջին օրերին գազամատակարարման հերթական խափանման, տեղացած ձյան և օդի ջերմաստիճանի նվազման պայմաններում զգալիորեն աճել է էլեկտրամատակարարման համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչի հետևանքով շղթայական վթարներ են տեղի ունեցել համակարգում՝ լրացուցիչ ժամկետով զրկելով բաժանորդներին էլեկտրամատակարարումից: Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ընկերությունից` հորդորելով հատկապես մայրաքաղաքի բաժանորդներին հնարավորին տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։
Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում նույնիսկ հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Օրվա վիճակագրական թարմացումներ
5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 25,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 64 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
6,828 երեխա այլևս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն և խնամք ստանալու հնարավորությունից:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03