«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի եւ պետնախարարի մոսկովյան այցերից հետո գործընթացները հուշում են, որ ներքաղաքական-ներիշխանական հարթակում ստատուս-քվոն պահպանվելու է․ ՌԴ-ն չի ցանկանում ո՛չ նախագահ Արայիկ Հարությունյանի, ո՛չ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը, ուստի Արցախում ուշագրավ զարգացումներ են սկսվել։
Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքի համար։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականից հետո մեխանիկորեն լուծարվում է թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը։ Վերոնշյալ փոփոխությունից հետո ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ, նախագահի հրաժարականի (մահվան) դեպքում, խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել։
Ուշագրավ է, որ այս դրույթը տեղ էր գտել սահմանադրական փոփոխությունների փաթեթում, որը մշակվել էր անցած ամիսներին, սակայն տարեվերջին Արայիկ Հարությունյանը փաթեթը հետ կանչեց խորհրդարանից։
Տեղեկություններ կային, որ փոշմանել է ու չի ուզում Սահմանադրությունը փոխել։ Երեկ փաթեթը հետողորմյա է արվել, որոշ տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունների պարտադրանքով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախում ստատուս-քվոյի պահպանմամբ եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել։
Երեկ Արցախում անգամ ապագա նախագահացուի անուն էր պտտվում, ըստ այդ խոսակցությունների՝ Փաշինյանն ուզում է գլխավոր դատախազ, սորոսական շրջանակներին հարող Գուրգեն Ներսիսյանին խորհրդարանի կողմից նախագահ կարգել։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նախագահ Հարությունյանն այս փոփոխությունների գլխին էլ քար գցի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02