«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում շարունակում են լարված մնալ ներիշխանական հարաբերությունները, ավելին՝ վերջին օրերին հակասությունները էլ ավելի են սրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջև: Մեր տեղեկություններով, հիմնական տարակարծությունները վերաբերում են Արցախի կարգավիճակի և ապագայի հետ կապված տեսլականներին. եթե ՀՀ իշխանությունները և ԱՀ նախագահը ավելի հակված են Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված դիսկուրսին, ապա Վարդանյանը կարծում է, որ դա աստիճանաբար կբերի խնդրի «թաղման», Արցախի սուբյեկտայնության բացարձակ վերացման ու հայաթափման:
Ըստ այդմ, փաստացի, Արցախում ներկայում երկբևեռ իշխանություն է, որի մի կողմում Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի «ինտեգրացիոն» սկզբունքների հետ համակարծիք պաշտոնյաներ են, մյուս կողմում՝ Ռուբեն Վարդանյանի «սուբյեկտայնական» սկզբունքների կողմնակիցները: Սակայն, հաշվի առնելով այս պահին ստեղծված վիճակը, Արցախի շրջափակված լինելը, «կողմերը» զերծ են մնում մթնոլորտն էլ ավելի շիկացնելուց: Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցկացված հարցումները ցույց են տալիս, որ 90 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում:
Հիշեցնենք, որ վերջերս էլ «Գելլափն» էր հարցում անցկացրել հայաստանցիների շրջանում, և մասնավորաբար «Ձեզ համար ընդունելի՞ է արդյոք Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին բացասական է պատասխանել հարցվածների 95 տոկոսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44