Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն։ Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագին ներկա են տասնյակ քաղաքացիներ։ Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն իր քարոզում ասաց, որ այս տոնն իր մեջ կարևոր խորհուրդ է պարունակում. «Խորհուրդն է տիրոջ արարչագործության շարունակականության։ Տերն արարեց երկինքն ու երկիրը, ստեղծեց մարդուն, բայց չդադարեց արարելուց, այսօր էլ Աստված արարչագործում է, և երբ մենք կմտածենք, որ Աստված դադարեցրել է իր արարչագործությունը, ուրեմն առհասարակ պետք է դադարի երկիր մոլորակը, քանի որ Աստվածը շարունակ արարում է»։ Տեր Վարազդատ քահանան նշեց, որ յուրաքանչյուրը կարող է սխալվել հոգևոր ընթացքի մեջ. «Ուրեմն Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն այսօր էլ արդիական է, և այս տոնի խորհուրդը, կիզակետը Աստված է, Հիսուսը, և ոչ թե կրակը կամ այլ տարերային միջոցներ։ Հիսուսն է այս տոնի խորհուրդը, այս տոնի կիզակետը, և այս տոնի խորհրդի, մանուկ Հիսուսի, լույսի շուրջ, Տիրոջ շուրջ պետք է հավաքվենք և ասենք, որ մենք քեզանից երբեք չենք հեռանա, մենք միշտ ընդառաջ կգանք քեզ՝ քեզ երկրպագելու, մեր սրտերում ունենալու։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56