ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին:
ՏԿԶ նախարարությունից հայտնում են, որ Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության տեղեկատվական զեկույցի շուրջ:
Նախատեսվում է նաեւ կարծիքների փոխանակում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: