«Հայաստանը համերաշխություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի ժողովրդին ավերիչ երկրաշարժերի հետևանքների ֆոնին, ինչի համար մենք երախտապարտ ենք Երևանին»,- aa.com.tr-ի հաղորդմամբ՝ Անկարայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա բարձր է գնահատել Հայաստանից ժամանած փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է փլատակների տակից փրկել Թուրքիայի բնակիչներին։
«Հայաստանից աղետի գոտի է ժամանել 28 փրկարար։ Փետրվարի 8-ից սկսած՝ նրանք նվիրումով աշխատեցին և փրկեցին Ադիյամանում մի փոքրիկ աղջկա և մի երիտասարդ բնակչի»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրք նախարարը նշել է նաև Հայաստանից երկրաշարժի գոտի 100 տոննա մարդասիրական օգնության ուղարկելու փաստը։ Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ գտնվելով Թուրքիայում այս դժվարին ժամանակաշրջանում՝ վերահաստատում է խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։ Միրզոյանը ուշադրություն է հրավիրել մարդասիրական օգնության մատակարարման համար հայ-թուրքական սահմանին անցակետի բացման վրա, որը տասնամյակներ շարունակ փակ է մնացել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Միրզոյանն ասել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը և երկրների միջև խաղաղության վերականգնմանը։ «Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել այս երկրաշարժերի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք վերապրեցինք 1988-ի երկրաշարժը և իսկապես գիտենք այն ցավը, որ այժմ ապրում է Թուրքիան և նրա ժողովուրդը: Նմանատիպ աղետները ողբերգություն են ողջ մարդկության համար, և մենք պետք է համերաշխություն դրսևորենք՝ նման իրավիճակներում հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։ Միրզոյանը նաև նշել է. «Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու պատրաստակամությունը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը դիվանագիտական հարաբերությունների հաստատելու համար»։
Աղբյուր` Panorama.am
18:37
13:23
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36