ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2023 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: 2023 թվականի հայտադիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 5-ը՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով: Հարցազրույցների վերջնական փուլը հաջողությամբ անցած մասնագետներն այս տարվա սեպտեմբերի 1-ից աշխատանքի կանցնեն համապատասխան գերատեսչություններում: Ընտրված մասնակիցներին տրամադրվում է ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը: Մասնագետները կարող են լրացնել հայտադիմումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում հետևյալ հղմամբ: «իԳործ» ծրագիրն իրականացվում է 4-րդ անգամ: Այն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իրականցվող առաջին ծրագիրն է, որի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում: Ծրագրի շրջանականերում արդեն իսկ սփյուռքահայ 150 մասնագետ աշխատանքի է անցել Հայաստանի և Արցախի գերատեսչություններում: Ծրագրի ավարտից հետո նրանց 60 տոկոսից ավելին մշտական աշխատանքի է անցել Հայաստանում, այդ թվում՝ զբաղեցնելով բարձրաստիճան պաշտոններ: Հարցերի պարագայում կարելի է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ [email protected] էլ. հասցեով:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55