Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ապահովագրական փաթեթը ներառելու է ինչպես սկրինգային ծրագրեր, տարեկան պարտադիր հետոզոտություններ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։ «Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, և եթե պետպատվերի շահառու չես, 2-3 միլիոն դրամ արժեցող վիրահատությունները դառնում են անհասանելի, խնդիրը լուծում են կամ հանգանակությունների միջոցով, կամ բարեկամների աջակցությամբ։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու փաթեթի շրջանակներում»,- ընդգծեց նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ փաթեթում ներառված չեն պլաստիկ վիրահատությունները։ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար։ «Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն, չկան որևէ սոցիալական խմբում, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբիսադավորի ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում առողջապահության նախարարը հայտարարեց, որ Հայաստանում 2027 թվականից կսկսի գործել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55