ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ իրենց պարգևներն են ստացել (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2016թ. կրթական պարգևների արժանացած ուսանողներն ու աշակերտները։
Կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ ելույթով է հանդես եկել ՀՀ Նախագահը՝ նշելով. «Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում»:
Ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ.
«Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ Նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական պարգևներին արժանանալու կապակցությամբ: Նախագահի հաճելի պարտականություններից մեկը պարգևներ հանձնելն է, բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետև նախ պարգևների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաև՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարևոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող և բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձված ճանապարհ է: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել և ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաև սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատևել, և մենք պետք է այս ճանապարհը շարունակենք:
Սիրելի՛ երիտասարդներ,
Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար, իսկ սա ծառայություն է: Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Իհարկե, նաև շնորհակալություն եմ հայտնում մրցութային հանձնաժողովին»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02