Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով դեսպանին շնորհավորել է Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ. «Մեր հանդիպման առիթն ուրախալի է, քանի որ Ճապոնիան պատրաստվում է նշել Ազգային տոնը՝ Նորին գերազանցություն Նարուհիտո կայսեր ծննդյան օրը և այս կապակցությամբ իմ լավագույն ցանկություններն եմ հղում Ճապոնիայի ժողովրդին և մաղթում եմ կայսրին քաջառողջություն և բարեկեցություն»,- ասել է Հանրապետության նախագահը: Դեսպան Մասանորին շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքի խոսքերի համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու սերտացումը: «Կարծում եմ, որ չնայած մեր երկրների միջև առկա հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այնուամենայնիվ այդ հարաբերությունները զարգացման ավելի մեծ ներուժ ունեն և երկուստեք պետք է ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ: Մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր միմյանց հետ, ընդհակառակը՝ առկա է մեծ պոտենցիալ կրթական, մշակութային և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար»,- շեշտել է դեսպանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ճապոնական փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է արվել սեյսմակայուն շինարարության, ատոմային էներգիայի շահագործման բնագավառներում ճապոնական փորձի կիրառման գործնական հնարավորություններին: Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքներին և վերջինիս Հայաստանի բարձր մակարդակի ներկայացվածության հարցերին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ իր հնարավորությունների շրջանակում պատրաստակամորեն կաջակցի ինչպես Օսակայում կայանալիք ցուցահանդեսին Հայաստանի արժանվույնս ներկայացված լինելու գործընթացին, այնպես էլ հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը: Հանրապետության նախագահը դեսպանին մանրամասներ է հաղորդել տարածաշրջանային հիմնախնդիրների՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգների վերաբերյալ: Իր խոսքում դեսպան Մասանորին ընդգծել է, որ Ճապոնիան պաշտպանում է տարածաշրջանային հիմնախնդիրները բացառապես խաղաղ և դիվանագիտական ուղղությամբ լուծելու սկզբունքը, ինչպես նաև կարևորում Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն գործունեության վերականգնումը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44