«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի N597-ն որոշման մեջ: Նշվում է, որ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ բուհերի ընդունելության գործող կարգի վերանայման անհրաժեշտությունից, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ներառականության միտումներից: Պետական և ոչ պետական բուհեր ընդունելության գործընթացը կարգավորվում է այդ որոշմամբ սահմանված կարգով, նախատեսվող լրացումները վերաբերում են ընդունելության միասնական պահանջների սահմանմանը և հստակեցմանը:
Համայնքային ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների դիմումների հիմքով յուրաքանչյուր տարի, ՀՀ բուհերի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ, համապատասխան մասնագիտությունների մրցութային քննություններից դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդներին պահուստային տեղերից հատկացվում են անվճար ուսուցման տեղեր: Ընդունելության մրցույթից հետո որոշ մասնագիտություններ (կրթական ծրագրեր) չեն համալրվում կամ համալրվում են մասնակի (1-3 դիմորդ), արդյունքում հնարավոր չի լինում բուհերում ձևավորել համապատասխան ակադեմիական խմբեր (հիմնականում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով):
Հաշվի առնելով սա՝ բուհերի առաջարկությունների, ինչպես նաև նախորդ տարիների ընդունելության քննությունների վերլուծության հիման վրա անհրաժեշտություն է առաջանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության կրթական ծրագրերով ընդունելություն իրականացրած բուհերի անվճար ուսուցման համակարգի մասնակի համալրված տեղերի վերաբաշխման՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի ուղղվածությանը համապատասխան մեկ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով): «ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ընդունելության կարգում» նախատեսված փոփոխությունը հնարավորություն կտա մինչև 7 անվճար տեղ հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02