«Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան»,-գործադիրի նիստում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին: Նա ասաց, որ ժամանակին ինքը հանձնարարել էր, որ ամեն ինչ իրականացվի մրցութային կարգով:
«Ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,-հարց հնչեցրեց Փաշինյանը, հավելելով. «Անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ներկայում ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում: «Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,-տեղեկացրեց ԿԲ նախագահը: ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն էլ փորձեց թվերով հիմնավորել, թե ինչու է ՆԳՆ-ն ոստիկանության պարեկային ծառայության մեքենաները ապահովագրել մերձիշխանական գործարար-պատգամավոր Խաչատրուր Սուքիասյանին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությունում: Նախարարի բերած ընկերությունների առաջարկներից երևում է, որ «Կասկո» փաթեթի ապահովագրության համար ամենացածր գինն առաջարկել է այդ ընկերությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել պայմանագրի կնքման համար: ՆԻկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պարեկային ոստիկանության ներդրումից անմիջապես հետո պարզել են, որ պարեկային մեքենաները հաճախ վթարվում են՝ նաև ոստիկանների մեղքով և «Կասկո» փաթեթով ապահովագրման կարիք է առաջացել:
Աղբյուր` Panorama.am
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03