Հունաստանը եւ Բուլղարիան կքննարկեն անմշակ նավթի փոխադրման խողովակաշարի նախագծի վերսկսման հնարավորությունը՝ Էգեյան ծովում հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստից բուլղարական սեւծովյան Բուրգաս նավահանգիստ։ Հինգշաբթի այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է Reuters-ը։ Բուլղարիան մտադիր է 300 կմ երկարությամբ տրանսբալկանյան նավթամուղ կառուցել՝ Սեւ ծովի իր միակ նավթավերամշակման գործարանին ոչ ռուսական անմշակ նավթ մատակարարելու համար։ Աթենքում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ հանդիպումից հետո Միցոտակիսն ասել է, որ խողովակաշարի շնորհիվ Բուլղարիան կարող է մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ունենալ եւ վառելիքի տեղափոխման «ավելի անվտանգ, արագ եւ էժան» ճանապարհ՝ շրջանցելով ծանրաբեռնված Բոսֆորի նեղուցը: Քանի որ Ուկրաինայում հակամարտության ֆոնին Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումները Բուլղարիա, Հունաստանն որպես լուծում առաջարկել է Ռեւիտակս կղզում գտնվող հեղուկ գազի իր միակ տերմինալը։ Երկու երկրները պայմանավորվել են նաեւ, որ հունական էլեկտրաէներգիա արտադրողները կկարողանան գազ պահեստավորել Բուլղարիայում, մինչդեռ բուլղարական ընկերությունները կարող են օգտվել հունական տերմինալից, ասել է Միցոտակիսը: «Երկու երկրներն էլ կունենան երաշխավորված մուտք դեպի կարեւոր ենթակառուցվածքներ իրենց էներգետիկ անվտանգության համար»,- ասել է նա։ Հունաստանը նպատակ ունի դառնալ գազի համար հիմնական եվրոպական տարանցիկ երթուղին, որը Բալկանյան տարածաշրջան է հասնում Միջերկրական ծովով այնուհետ դեպի հյուսիս՝ մշակվող նոր գազային ենթակառուցվածքի շնորհիվ: Անցյալ տարի Աթենքն ավելացրել է հեղուկ բնական գազի մատակարարումները հիմնականում ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից։ Գազի ցանցի օպերատոր DESFA-ն նախատեսում է մինչև 2032 թվականը ծախսել մոտ 1 միլիարդ եվրո ցանցն ընդլայնելու համար, ինչը Հունաստանին թույլ կտա գրեթե քառապատկել գազի արտահանումը հարեւան երկրներ։
18:37
13:23
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36