Մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը, որի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Աջակցություն ստանալու համար անձը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը (ներառյալ) դիմում է ներկայացնում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում ( ք. Ստեփանակերտ՝ Վ.Սարգսյան 25, Կնունյանցների 1, ք. Ասկերան՝ Ն.Ստեփանյան 14, ք. Մարտունի՝ Կ.Ավանեսյան 1, ք. Մարտակերտ՝ Սախարովի 15) կամ իր բնակության վայրի համայնքապետարան (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի), որին կցում է.
*իր անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի պատճենները,
*երեխայի ծննդյան վկայականի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի (երեխաների ծննդյան վկայականների և հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական քարտերի) պատճենները,
* երեխայի (երեխաների) մյուս ծնողի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի, ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի պատճենները։
* երեխայի (երեխաների) խնամակալի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը):
Աջակցությունը տրամադրվում է՝
1) անկանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկում շահառուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով,
2) կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց կամ աջակցության տրամադրումը մերժելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03