ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է․
«Մեկնարկում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառումը, որի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխա ունեցող որոշ ընտանիքների տրամադրել միանվագ դրամական աջակցություն. ( մանրամասները՝ հղմամբ ):
Աջակցություն ստանալու համար անձը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը (ներառյալ) դիմում է ներկայացնում Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում
( ք. Ստեփանակերտ՝ Վ.Սարգսյան 25, Կնունյանցների 1, ք. Ասկերան՝ Ն.Ստեփանյան 14, ք. Մարտունի՝ Կ.Ավանեսյան 1, ք. Մարտակերտ՝ Սախարովի 15) կամ իր բնակության վայրի համայնքապետարան (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի), որին կցում է.
*իր անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի պատճենները,
*երեխայի ծննդյան վկայականի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի (երեխաների ծննդյան վկայականների և հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական քարտերի) պատճենները,
* երեխայի (երեխաների) մյուս ծնողի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի կամ վավեր սոցիալական քարտի, ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի պատճենները։
* երեխայի (երեխաների) խնամակալի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը):
Աջակցությունը տրամադրվում է՝
1) անկանխիկ եղանակով՝ Արցախի Հանրապետությունում գործող առևտրային բանկում շահառուի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու միջոցով,
2) կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց կամ աջակցության տրամադրումը մերժելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին»։
11:28
11:19
11:04
10:44
10:40
10:34
10:07
09:39
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
09:39 16.10.25
10:07 16.10.25
11:04 16.10.25
10:34 16.10.25
10:40 16.10.25
10:44 16.10.25
11:19 16.10.25
11:28 16.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02