Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը: Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ: Օրինակ, փետրվարի 15-ին ժամը 19:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:05-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և տեխնիկական միջոցներով բացել վերելակը, օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին: Խափանված վերելակի մասին մեկ այլ հաղորդում գրանցվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 շենքի բնակչից: Փրկարարները մեկնել են կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները: Տեղեկատվական շտաբից հիշեցնում են, որ վերջերս փոփոխվել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի օրական 3 անգամյա անջատման փոխարեն, անջատումները դարձել են օրական 6 անգամ։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03