Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Այս մասին իր ֆեյսբեուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի ՛ հայրենակիցներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ: Մենք պետք է ընդունենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված, ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ զարգացող իրադարձությունների պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել եմ երկրում ստեղծված վիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները: Երեկ արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների առաջարկին, հանդիպել նրանց հետ, տեղի է ունեցել կառուցողական քննարկում, որի ընթացքում բարձր եմ գնահատել ներկաների՝ Արցախի ապագայի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու անզիջում պայքարի պատրաստակամությունը: Լսելով ներկայացված մտահոգություններն ու խնդիրները, ընդունել եմ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջ-առաջարկը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Պատրաստ եմ առաջիկայում սկսել այդ գաղափարի իրացման աշխատանքները: Հարգելի ՛ հայրենակիցներ, այս և այլ հարցերի վերաբերյալ փետրվարի 23-ին հանդես եմ գալու ուղերձով, որի ընթացքում առավել մանրամասն կանդրադառնամ Արցախի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին վտանգներին, խնդիրներին, անելիքներին ու մեր հետագա քայլերին»,- գրել է նա:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03