Իրավապահներն այսօր՝ փետրվարի 20-ին, խուզարկություններ են իրականացրել նաև «Նոր Զովք» ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Ակթրեյդ-Սոֆթ» և «Ակթրեյդ-Առմ» ընկերություններում: Այս մասին NEWS.am-ին հաղորդեց «Կրթության Վահան» կրթական իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, որոնք սահմանափակել են անձանց Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները։ «Խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավորված լինելով խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին ստորագրությամբ հանձնել դատարանի որոշման պատճենը, չի արել դա, խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 234–րդ հոդվածը (Խուզարկության ընդհանուր պայմանները): «Նոր Զովքի» գործի շրջանակում խուզարկության են ենթարկվել նաև ընկերության բոլոր աշխատակիցները, այնտեղ մուտք գործող անձինք, հաճախորդները, սույն գործի հետ որևէ կապ չունեցող անձինք՝ առանց ողջամիտ որևէ կասկածի, առգրավվել են իրենց հեռախոսները և անձնական իրերը՝ առանց համապատասխան որոշման, որը չի կարող հիմնավոր և օրինական լինել։ Առգրավումն իրականացվել է առանց համապատասխան կանոնները պահպանվելու՝ առանց փաթեթավորվելու և առանց կնիքի»,- ասաց Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ խուզարկություն ու առգրավում իրականացնող անձինք նախապես չեն ներկայացել։ Բացի այդ՝ խուզարկության ընթացքում չեն կազմվել արձանագրություններ՝ առգրավված իրերի մասին և չեն տրամադրվել պատճեները։ Իրավապաշտպանը շեշտեց, որ խախտվել են ընկերություններում գտնվող անձանց ազատ ելումուտ իրականացնելու հնարավորությունները։ Տիգրան Սարգսյանն անտեղյակ լինելով կատարվող դեպքերին, եղբորն այցելելու ժամանակ նույնպես դարձել է խուզարկության «զոհը». «Իմ մոտից առգրավվել են երկու բջջային հեռախոսները, նոթատետրը։ Իմ դեպքում նույնպես առգրավման արձանագրություն չի կազմվել և արձանագրության պատճենն ստորագրությամբ չի հանձնվել ինձ»: Նա պատմեց, որ դեպքի վայրում եղել է նաեւ ՌԴ քաղաքացի, որը չի տիրապետել հայերենին, քննիչները չեն հրավիրվել թարգմանիչներ: «Օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել են առանց նախապես առգրավման մասին որոշումը հայտնելու և առգրավման ենթակա առարկաների և փաստաթղթերի շրջանակը ներկայացնելու՝ օրենքի խախտումներով և առանց համապատասխան հիմքերի, որը սահմանված է Քրեական Դատավարության 239-րդ հոդվածում»,- ընդգծեց իրավապաշտպանը: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քննիչները խուզարկություններ և առգրավումներ են իրականացնում «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը այդ գործողություններն ապօրինի էր որակել: «Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58