Հարցն այն մասին, թե ով է ներկայացնելու Արցախը բանակցություններում, զուտ ներքին խնդիր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների հնարավորության մասին։ «Մենք պատրաստ ենք դրան։ Բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- ասել է Ալիեւը՝ նկատի ունենալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին
«Արցախի իշխանությունները, պետությունն ինքը կլուծի այս հարցը։ Ինչ վերաբերում է բանակցողների ներկայությանը, ապա կան մի շարք մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով ներկայացնել Ղարաբաղը։ Ղարաբաղը ներկայացնելու համար պետք է իմանալ, զգալ, այստեղ ունենալ ընկերներ, արմատներ, գերեզմաններ, թափել եթե ոչ արյուն, ապա քրտինք։ Միաժամանակ պետք է լավ ճանաչել Ադրբեջանը։ Մենք ունենք բանակցողներ, նրանք կարող են արժանապատվորեն ներկայացնել Ղարաբաղը, եւ դա զուտ Արցախյան պետության առանձնաշնորհն է։ Բայց ամեն ինչ մեկ անձի վրա կենտրոնացնելը սխալ է ըստ էության, եւ անհասկանալի է, թե ինչու են Բաքվում կենտրոնանում այս կամ այն գործչի վրա»,- նշել է Բաբայանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Ալիեւի հայտարարություններին, թե «Ղարաբաղ չկա», ապա մեր զրուցակիցը դրանք գնահատեց որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակություն։ «Ամեն դեպքում, Արցախի ժողովուրդն ապրում է։ Այո, նա բախվում է լուրջ խնդիրների, բայց շարունակում է ապրել։ Իսկ մեր ներքին բոլոր խնդիրները՝ նշանակում, որոշակի պաշտոններից ազատում, բացառապես մեր պետության առանձնաշնորհն են, եւ ոչ մի կապ չունի, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում այս կամ այն պաշտոնյային։ Արցախում 1988 թվականից ոչ ոք իրեն չի պատկերացրել Ադրբեջանի կազմում։ Եվ կարծել, որ միայն մեկ մարդ է դեմ, սխալ է ու վիրավորական»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58