«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձ է հղելու․ «2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրում առաջացած խնդիրներն արժանապատվորեն եւ անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձեւավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռեւս շարունակում են պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին՝ հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան ներքին կյանքի կայունությունն ու տեւական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ»: Տեղեկություններ կան, որ հինգշաբթի օրը Հարությունյանը կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ հրաժարական չի տալու, ուստի որոշվել է, որ նա պաշտոնից կհեռացվի ԱՀ նախագահի հրամանագրով, սակայն ոչ թե կոնֆլիկտի, այլ փոխհամաձայնության արդյունքում: Ավելին` Վարդանյանը պատրաստվում է մնալ Արցախում եւ օգնել տարբեր խնդիրների լուծման հարցում: Պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ում ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ: Մեզ ասացին, որ այդ հարաբերությունները ձեւավորվել են գործի բերումով` 2020 թ. ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների շրջանից, երբ Իոաննիսյանը, նաեւ ՀՀ պետբյուջեից ստացած գրանտով, իրականացնում էր Արցախի ընտրությունների դիտարկումը։ Արցախի դատախազի հանձնարարությամբ դիտորդների հետ աշխատել է ավագ դատախազ Գուրգեն Ներսիսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56