Այն, ինչ այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, ըստ իս, ուղիղ Էրդողանի ու Ալիևի հրահանգն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը դատարանի բակում է ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Նա նշեց, որ այս ամենի նպատակն է հայոց երրորդ հանրապետության սպայական, զինվորական հաղթական ավանդույթները հիմնահատակ քանդելը։
«Սա թուրքական պատվեր է»,- ընդգծեց Էդ. Շարմազանովը։
Ըստ նրա, նմանատիպ հիմար քրեական գործերով ուզում են շեղել հանրության ուշադրությունը իրական նպատակից։
«Գրիգորի Խաչատուրովի վրա քրեական գործ կարելը՝ փողերի լվացում և այլն, նման շոուները նպատակ ունեն հասարակության իրական ուշադրությունը շեղել իրական պրոբլեմներից։
Մյունխենում Պրահայից հետո երկրորդ անգամ Փաշինյանը համաձայնել է Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու գործընթացին, հիմա էլ ինչպե՞ս դա հիմնավորեն, հո՞ չի ասելու՝ ժողովուրդ ջան սենց եղավ, պետք է գա ու ժողովրդի ուշադրությունը շեղի, ասի՝ սա է կոռուպցիոներ, նա է կոռուպցիոներ»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծեց. «Մեր իշխանության օրոք հողեր են ազատագրվել, մեր իշխանության օրոք հայկական երկու հանրապետությունները ունեցել են 42 հազար քմ տարածք, հիմա տեսեք՝ դրանից ինչքանն է ինքն օտարել»։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56