Լևոն Անանյանի հիշատակին նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունն անցկացվեց ՀՀ գրողների միությունում: «Երրորդ տարին ենք իրականություն դարձնում այս մրցանակաբաշխությունը: Այն հովանավորվում է արձակագիր Նաթելա Լալաբեկյանի կողմից: Մենք միշտ խրախուսում ենք երիտասարդներին ստեղծագործել և զարգանալ»,-նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել ինը երիտասարդ, որոնցից վեցն արժանացան մրցանակների:
«Գրականությունը բարդ և դաժան ոլորտ է: Պետք է գենետիկորեն գրող լինել և ճաշակավոր անձ՝ հաջողությունների հասնելու համար: Այն պահանջում է դուրս գալ բառերի նեղ պատյանից և գրավել աշխարհը»,-ընդգծեց ժյուրիի անդամ Արտեմ Հարությունյանը: Հովանավոր Նաթելա Լալաբեկյանը նշեց, որ ժյուրին երիտասարդների մեջ տեսել է գրելու շնորհք, իսկ դա տաղանդ է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Լավագույն պոեզիա անվանակարգում երրորդ տեղի պատվոգիրը և դրամական պարգևը շնորհվեց Սրբուհի Խաչատրյանին: Երկրորդ մրցանակը տրվեց Մարիամ Սարգսյանին, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ հենց Լևոն Անանյանի անվան պարգևը: Նույն անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Դիանա Գրիգորյանը:
Լավագույն արձակ անվանակարգում երրորդ մրցանակը հանձնվեց Սաթե Հովակիմյանին: Երկրորդ տեղին արժանացավ Մանուշակ Քոչարյանը: Նույն անվանակարգում առաջին տեղի համար մրցանակը շնորհվեց Անահիտ Մարգարյանին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42