ԲԴԽ այսօրվա նիստում դատավոր Զարուհի Նախշքարյանը հետաքրքրվեց, թե ո՞ր արտահայտությամբ է երևում իր անհամաձայնություն հայտնելը ԲԴԽ որոշման հետ։ ԱՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ չկա կոնկրետ արտահայտություն, դա երևում է նրա հայտարարությունների կոնտեքստից։ «Բացի ձեր հնչեցրած ճապոնական փիլիսոփայությունից անհամաձայնություն հայտնելը պետք է ունենա առնվազն փաստական հանգամանքների անհերքելի շեմ։ Դուք ներկայացրել միջնորդություն, որտեղ չկա կասկածի նշույլ...»,-խոսում էր Նախշքարյանը, երբ նրան ընդհատեց ԲԴԽ անդամներից Նաիրա Հովսեփյանը։
Ի պատասխան ԲԴԽ անդամի, դատավորն ընդգծեց՝ ինքը կանգնած է լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունի իր հարցերը հնչեցնել մինչև վերջ։ «Տիկին Նախշքարյան, հարցը հնչեցրեք»,-ասաց ԲԴԽ անդամը։ «Ես հարցը հնչեցրեցի։ Ձեր ներկայացրած միջնորդությունում որտե՞ղ է փաստական տվյալը»,-ընդգծեց դատավորը։ ԱՆ ներկայացուցիչն ասաց՝ դատավորը հայտարարել է, որ ԲԴԽ որոշումը վիճահարույց է համաչափության տեսանկյունից, գրել է, որ ԲԴԽ անդամները պետք է ապրեն այդ որոշման հետ, հետևաբար կասկածի տակ է դնում դատարանի կողմից կայացրած որոշումը։ «Դուք չկարողացաք նշել պարսավելի այն հատվածը, որը վերագրում եք ինձ»,-ասաց դատավորը։
Աղբյուր` Panorama.am
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56