Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել Եվրամիության երկրների 15 ֆիզիկական եւ 13 իրավաբանական անձանց, կառույցների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի 8 ֆիզիկական անձանց դեմ։ Այս մասին տեղեկացրել է Al Alam իրանական հեռուստաալիքը՝ հղում կատարելով իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։ Հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում ներառվածները մեղադրվում են «Իրանի ժողովրդի դեմ ուղղված ահաբեկչությանը, ահաբեկչական կազմակերպություններին եւ բռնությանն աջակցելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնության եւ անկարգությունների կոչերի, երկրի մասին ստի եւ ոչ հավաստի տեղեկատվության տարածման», Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցային ճնշմանը հանցակցության մեջ, ինչը Թեհրանը գնահատում է որպես «տնտեսական ահաբեկչություն»։ Սեւ ցուցակում ներառվել են այդ թվում Ֆրանսիայի իրավահավասարության հարցերի նախարար-պատվիրակ Իզաբել Ռոմը, Ֆրանսիայի արդյունաբերության հարցերի նախարար-պատվիրակ Ռոլան Լեսքյուրը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ Միշել դը Վոքուլյորը եւ Յանիկ Ժադոն, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Ռենատա Ալթը եւ Ռոդերիխ Քիզեվետերը, մի քանի բրիտանացի բարձրաստիճան զինվորականներ։ Պատժամիջոցներ են մտցվել նաեւ եվրոպական մի քանի ռազմարդյունաբերական ընկերությունների դեմ (որոնց մեջ են Krauss-Maffei Wegmann GmbH & Co KG մեքենաշինական ընկերությունը, Quantum-Systems GmbH տեխնոլոգիական, ThyssenKrupp Marine Systems of Germany նավաշինական ընկերությունները, MBDA հրթիռային համակարգերի եվրոպական արտադրողը, ավիատիեզերական, ռազմական եւ ծովային կիրառման համար տեղեկատվական համակարգեր արտադրող Thales Group ֆրանսիական ընկերությունը, ռադարներ, օպտիկական էլեկտրոնիկա եւ ավիոնիկա արտադրող HENSOLDT գերմանական կորպորացիան)։ Պատժամիջոցների ցուցակում են նաեւ «Քրիստոնյաները հանուն Իսրայելի» (Նիդեռլանդներ), Իսրայելի մասին վավերագրերի եւ տեղեկատվության կենտրոն (CIDI, Նիդեռլանդներ) եւ «Եվրոպական կոալիցիա հանուն Իսրայելի» (Բելգիա) կազմակերպությունները։ Պատժամիջոցները նախատեսում են «հաշիվների եւ տրանզակցիաների արգելափակում [պատժամիջոցների ցուցակում հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար] Իրանի ֆինանսական եւ բանկային համակարգերում, Իրանի իրավադատության սահմաններում՝ ակտիվների սառեցում, ինչպես նաեւ վիզաների տրամադրման եւ իսլամական հանրապետության տարածք մուտքի արգելք»։
18:37
13:23
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36