ARM | RUS |

Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանից ազատվում է՝ իր իշխանությունը պահպանելու համար. Մետաքսե Հակոբյան

22.02.23 | 13:56

Ռուբեն Վարդանյանին ազատելով Արցախի պետնախարարի պաշտոնից, Արցախի նախագահը կատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պահանջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Հերթական անգամ փաստում ենք, որ մենք կամային հատկություններով օժտված նախագահ չունենք։ Բոլոր խնդիրները Արայիկ Հարությունյանը լուծում է անձերի տեղափոխություններով, բայց ավելի է խորացնում Արցախի ներքաղաքական ճգնաժամը։ Նախագահը երբ դեռ վարչապետ էր, իր թերությունները բարդում էր ուրիշների վրա ու ազատվում նրանցից, հետո նոր նշանակումներ անում, սա էլ բացառություն չէ։ Ինքը Ռուբեն Վարդանյանին նույնպես նշանակել էր անձնական շահերից ելնելով, վաղուց Արայիկ Հարությունյանը լեգիտիմ չէր, բայց կրիտիկական պահերին նման լուծումներ է գտնում, այդ դեպքում էլ ամենահաջող տարբերակը Վարդանյանն էր։ Արայիկ Հարությունյանը այդ կերպ փորձում է շրջանցել այն դժգոհությունները, որոնք կան իր շուրջ»,– ասում է պատգամավորը։ Անդրադառնալով գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ Արցախի պետական նախարարի պաշտոնում հնարավոր նշանակման լուրերին, Մետաքսե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում նրա գործունեությունն այս երկու տարիների ընթացքում արդյունավետ չի եղել։ «Մենք էդպես էլ չտեսանք որեւէ վարույթ, որն իր հանգրվանին հասնի։ Այս դեպքում էլ Արայիկ Հարությունյանը փոխարինողներ է փնտրում, որ իր անձի շուրջ իրավիճակը հանդարտանա եւ ինքը պահպանի իր իշխանությունը»,– նշում է Մետաքսե Հակոբյանը։ «Արդարություն» խմբակցություն քարտուղարը Արցախում տիրող իրավիճակը նկարագրում է մեկ բառով՝ փոթորիկ, ապա ավելացնում՝ այդ տեսանկյունից կեղծ է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե իր ներկայությամբ ինքն Արցախում հանգստություն է ապահովում։ Բաբայանի ու Արցախի նախագահի միասնության մեջ վտանգներ է տեսնում ընդդիմադիր պատգամավորը։ Նշենք՝ Սամվել Բաբայանը նախօրեին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ իշխանություններին իր պատրաստակամությունն է հայտնել զբաղեցնել պետնախարարի պաշտոնը։ «Բոլորին թվում է, թե Արցախը փորձադաշտ է ինքնահաստատվելու համար, հերթով գան 100 օր պաշտոնավարեն, գնան ու Արցախում ճգնաժամը խորացնեն։ Անկախ այն հանգամանքից՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաջողե՞լ է, թե՝ ոչ, բայց այս պարբերական բնույթ կրող նշանակումները քաոս են առաջացրել երկրում։ Արցախի նախագահի խոսքն ու գործողությունները իրար հետ չեն բռնում։ Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո չի ընկալվում Արցախում, կարծում եմ ՝ նրա նշանակումը դժգոհություն կառաջացնի։ Բացի այդ, ես չգիտեմ, թե ինքը էդ որտեղ է հանդարտություն մտցրել, ավելին՝ Արցախում փոթորիկ է, որը խորանում է օրեցօր։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ է Սամվել Բաբայանը եկել, ի՞նչ նպատակ կա, արդյոք ինչ–որ վտանգներ են սպասվում էս միասնությունից։ Սրա մեջ հանրությունը, քաղաքական առողջ ուժերը վտանգ են տեսնում, որովհետեւ այս նույնը կրկնվեց նաեւ պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում ունեցանք խայտառակ իրավիճակ։ Հիմա նորից փորձում են ստեղծել նույն իրավիճակը, ու տեսնում ենք արդեն, որ թշնամի երկիրը ագրեսիվ գործողությունների է գնում՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Իսկ այս ճգնաժամային փուլում պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարողացավ կառավարել, որ քաոս ու խաճապ չառաջանա բնակչության մեջ, մարդիկ պինդ են, իսկ հիմա անհանգստություն ունեն Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության հետ կապված»,– ասում է Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանը, սակայն, դժվարանում է ասել՝ Արայիկ Հարությունյանը ում մեջ ընտրություն կանի՝ Սամվել Բաբայանի՞, թե՝ Գուրգեն Ներսիսյանի։ «Արայիկ Հարությունյան անկանխատեսելի է։ Բայց մյուս կողմից էլ ինքը վախեր ունի՝ պայմանավորված շորթումների հետ։ Դեռ նախորդ տարվա ամռանը՝ մենք նախաձեռնությամբ էինք հանդես եկել, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի ու հիմնադրամներոմ ստուգումներ իրականացվեն, բայց խայտառակ իրավիճակ ստեղծվեց, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն ամեն ինչ արեց, որ այդ հանձնաժողովը չստեղծվի։ Ներկայիս դատախազն ու պետնախարարը էդպիսի գործընթաց էին սկսել, փորձում էին բացահայտել շորթումները։ Վստահ եմ՝ իրենք բավականաչափ ինֆորմացիա ունեն, թե ինչ խայտառակ շորթումներ են կատարվել ու ինչպես է դա ներկայիս իշխանությունը երկար ժամանակ օգտագործել որպես սեփական գրպանի պարունակություն։ Կարծում եմ՝ դրանից ելնելով է, որ Արայիկ Հարությունյանը հակված է Գուրգեն Ներսիսյանին նշանակել պետնախարարի պաշտոնում, որ ազատվի գլխավոր դատախազի հետաքրքրվածությունից։ Բայց կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանի խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում, ինքն անկանխատեսելի է»,– ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ վաղը՝ փետրվարի 23–ին, Արցախի նախագահը ուղերձ է ունենալու, որում հայտարարելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու մասին։ Ինքը՝ պետնախարարն առայժմ չի արձագանքել այս լուրերին։ MediaHub լրատվականի հետ զրույցում Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հաստատել է, որ առաջարկ է ստացել զբաղեցնել պետական նախարարի պաշտոնը։ Սամվել Բաբայանն էլ նախօրեին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ իրեն Արցախ են հրավիրել՝ ներքաղաքական հանգստություն ապահովելու համար եւ իրեն հաջողվել է հանգստություն ապահովել։ «Ես ասել եմ՝ որպես գործադիր իշխանության ղեկավար 100 օր տալիս եք ինձ, եթե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի իր վրա չզգա դրական փոփոխություն, ես հեռանում եմ»,- հայտարարել է Սամվել Բաբայանը ու հավելել, որ իշխանությունները իր այս առաջարկին վաղուց են տեղյակ, սակայն դեռ չեն պատասխանել։


Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների...

12:55

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան

12:38

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է...

11:45

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Ուղիղ.Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

11:21

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը...

11:16

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք մաքսատուրքից․ Փաշինյան

Video. Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե արտոնյալների ինչ-որ նեղ շրջանակի ազատում ենք...

10:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55