Հայաստանը զգալիորեն դատարկելու է հայերից, ենթարկելու են էթնիկ զտման
23.02.23 | 00:00
Արևմուտքն իր կեցվածքով (Հագայի դատարան, ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) Հայաստանում ձևավորում է հետևյալ հասարակական կարծիքը, որի հիման վրա էլ ՀՀ իշխանություններն անում են իրենց քայլերը։
Պարզ ասած Արևմուտքը Հայաստանին ասում է.
- Մենք Հայաստանի կողմից ենք, Ռուսաստանը` Ադրբեջանի,
- Դուք (Հայաստանը) ամեն ինչ արեք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն,
- Դրա դիմաց մենք (Արևմուտքը) ձեզ խոստանում ենք 29800 քմ տարածք, Լեռնային Ղարաբաղը անցնում է ամբողջությամբ Ադրբեջանին, մենք էլ (Արևմուտքը) Ադրբեջանի հետ կխոսենք, որպեսզի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պահպանվեն,
- Ռուսաստանին դուրս կդնենք Ղարաբաղից, հետո նաև Հայաստանից,
- Դուք (Հայաստանը) ամբողջությամբ կինտեգրվեք մեր (Արևմուտքի) կառույցների մեջ,
- Հետո մեր (Արևմուտքի) կողմից կլինեն ներդրումներ, կայֆեր, կայծեր, անհոգ կյանք։
Այս ամենն իրականում բերելու է այն, որ Հայաստանի նկատմամբ հաստատվելու է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ տիպի իշխանությունը, վերջնականապես քանդվելու է կրթությունը, առողջապահությունը, խաթարվելու է ժողովրդի սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը, երիտասարդությանը նստացնելու են թմրանյութերի վրա, քանդելու են Եկեղեցին և մի 10 տարվա ընթացքում Հայաստանը զգալիորեն դատարկելու է հայերից, ենթարկելու են էթնիկ զտման։