Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսե քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Պլամեն Ստոիլովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և քաղաքապետ Ստոիլովը քննարկեցին Ռուսե քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը:
Քաղաքապետը մեծ գոհունակությամբ ընդգծեց հայերի դերը Ռուսեի համայնքային կյանքի բոլոր բնագավառներում՝ նշելով, որ քաղաքի ամենագեղեցիկ և հայտնի շենքերը նախագծվել և կառուցվել են հայազգի ճարտարապետ Պողոս Նիկողոսյանի կողմից:
Ռուսե կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց ՀՀ անկախության 25-ամյակի, Հայ Ընդհանուր Բարեգործական Միության հիմնադրման 110-ամյակի և Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» համույթի ստեղծման 45-ամյակի առիթով նվիրված տոնական համերգին, որ կազմակերպվել էր Պլովդիվ և Ռուսե քաղաքների ՀԲԸՄ գրասենյակների կողմից:
Հոկտեմբերի 16-ին դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց Բուլղարիայի ամենահին՝ 1610թ.-ին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված պատարագին` Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ:
Պատարագից հետո դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, սիրիահայության վիճակին և այլն:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47