Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում 2015թ. մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատավճիռը կայացվել է դեռեւս սեպտեմբերի 19-ին, սակայն կողմերից եւ ոչ մեկը այն չի ստացել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալների պաշտպաններից Արմեն Մելքոնյանը տարակուսանք հայտնեց, որ իր պրակտիկայում նման բան առաջին անգամ է լինում:
«Կա կոնկրետ ժամկետ, որ պետք է կողմերին տրամադրվի դատավճիռը, սակայն մեկ ամիս է անցել եւ մենք այն չենք ստացել, որ ծանոթանանք եւ որոշում կայացնենք՝ դիմում ենք Վերաքննիչ քրեական դատարան, թե ոչ»,- ասաց փաստաբանը:
Արմեն Մելքոնյանը, այնուամենայնիվ, նշեց, որ դատավճռի հետ համաձայն չեն:
Նշենք, որ Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը եւ Շահում Դավթյանը, դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա: Ի դեպ, գործով դատախազն ավելի խիստ պատիժ էր պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Մանուչարյանը,Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, Սեյրան, Էյներ և Մայիս Խաչատրյանները մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սդղի գյոլ» տանող ճանապարհի խաչմերուկի մոտ ծեծի են ենթարկել Մուշեղ Զաքարյանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել միջին ծանրության վնաս:
Յուրի Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Դերենիկ Հակոբյանին, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Յուրի Մանուչարյանն ու Դերենիկ Հակոբյանը կալանավորված են, Շահում Դավթյանը գրավով ազատ է արձակվել, իսկ Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47