Երեք խմբակցությունների՝ Ազգային ժողովի նիստին չմասնակցելը մեսիջ էր այս իշխանություններին, որ Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր են եւ պետք է զերծ մնալ Արցախը ցնցումների տանելուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նշենք, որ ԱՀ ԱԺ այսօրվա նիստին ընդդիմադիր 3 խմբակցությունները հրաժարվել են մասնակցել: «Օրվա իշխանությունների որոշումները եւ Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստի օրակարգը չի արտացոլում այսօր տեղի ունեցող իրադարձություններն Արցախում: Այսօրվա խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի տրամադրությունները ու չի վայելում ժողովրդի վստահությունը: Նման հարցեր քննարկելու համար այսօր ոչ պատեհ առիթ էր: Մենք դրանով ցույց ենք տվել, որ Արցախում ապրող ժողովրդի մտահոգությունները կիսում ենք: Մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով փորձում ենք ներազդել իշխանությունների որոշման վրա, սակայն տեսնում ենք, որ նրանք մեծամասնություն են, կարողանում են իրենց կողմից առաջ բերված ցանկացած որոշում կյանքի կոչել»,- ասաց Դավիթ Գալստյանը: Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ: Ըստ հայտարարության՝ վերջին շրջանում, հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, եւ այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44