Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սկսել է պայքարը Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը հաղթահարել է նժույգթափեր վարժության որակավորման փուլը՝ վաստակելով 15.000 միավոր և երրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ: Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը հաջող են հանդես եկել օղակների վրա վարժությունում՝ վաստակելով համապատասխանաբար 14.533 և 14.500 միավոր: Ավետիսյանը 5-րդ, իսկ Դավթյանը 6-րդ տեղով է դուրս եկել եզրափակիչ: Երեկ պայքարի դուրս եկած մարմնամարզիկներից որակավորման փուլը չի հաղթահարել միայն Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժությունում նա զբաղեցրել է 9-րդ տեղը և լքել պայքարը: Այսօր, պայքարի դուրս կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է մրցաշարի մրցավարական թիմում: Նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության փուլերին՝ մարմնամարզիկները փետրվարի 7-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Թբիլիսիում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանի ներկայացուցիչները ևս կմասնակցեն: Մարտին Բաքվում նախատեսված մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց կթողնեն, իսկ ապրիլի 27-30-ը հանդես կգան Կահիրեում:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55