Փետրվարի 22-ին, ժամը 03.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Խնձորեսկ գյուղի տներից մեկը՝ բուժօգնություն ցույց տալու 49-ամյա տղամարդուն, սակայն նա եղել է մահացած: Բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Տան անդամները հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա հանկարծամահ է եղել: Փաստով Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 22-ի ժամը 17.00-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքի անասնագոմում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա տղամարդն ու 23-ամյա խնձորեսկցի երիտասարդը: Երիտասարդը հրել գցել է 49-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով նա գլխի հետևի մասով հարվածել է բետոնե ախոռին: Տղամարդն այնուհետև գնացել է տուն, որտեղ էլ ժամեր անց գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով մահացել է: 23-ամյա երիտասարդը տարվել է ոստիկանության Գորիսի բաժին և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել կատարվածն ու ներկայացրել դիմում-մեղայական: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03