ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, և որոշում է կայացվել նախաքննություն կատարելու համար քննչական խումբ ստեղծելու մասին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ, հարցաքննվել են զինծառայող Հ.Պ.-ի հետ մարտական դիրքում ծառայության նշանակված բոլոր զինծառայողները: Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։ Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ և միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրությունում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56