Կարծում եմ, որ «Հարկային օրենսգրքում» կան կոպիտ խախտումներ․ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիա խմբի» զարգացման տնօրեն և «Ամերիա խորհրդատվական ընկերության» ղեկավար ու Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, նշելով, որ օրինակ, օրենսգրքում կան կետեր, որոնք հակասում են ԱՄՆ-ի հետ կնքած Առևտրի և ներդրումային շրջանակային համաձայնագրին:
«Կարծում եմ՝ Կառավարությունը ստիպված կլինի մինչև ընդունելը դրանք փոխել: Միջազգային պայմանագրերին հակասող կետեր կան»,- ասաց նա:
Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ «Հարկային օրենսգիրքը» լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն ունի՝ ռազմավարական տրամաբանությունը հասկանալու, ռազմավարական նպատակների իրականացումը ապահովելու համար:
«Չեմ կարծում, որ այն ռազմավարական նպատակներին միտված արդյունք է, այն ուրիշ նպատակ ունի՝ ապահովել բյուջե մուտքեր՝ հաշվի առնելով մեր արտաքին պարտքի ծավալները, սպասարկման անհրաժեշտությունը՝ որոշ առումներով հակասելով նաև ռազմավարական նպատակների իրականացմանը,- ասաց նա՝ նշելով, որ որոշ կետեր օրենսգրքում պետք է փոխվեն,- ուրիշ հարց է, որ կարելի էր չընդունել, կարելի էր սպասումներ չձևավորել բիզնես համայնքի մոտ»:
Տիգրան Ջրբաշյանը այս համատեքստում ուշադրություն հրավիրեց ՀՀ Նախագահի ելույթին Նյու Յորքում կայացած «Հայաստան, ներդրումային համաժողով 2016»-ին, որտեղ խոսք էր գնում խոշոր ներդրողների համար մեր շուկայում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով պիլոտային օրենսդրական լուծումներ ապահովելու մասին:
«Լուրջ հայտարարություն էր, գուցե բխում էր «Հարկային օրենսգրքի» ընդունման փաստից: Պարզ է, որ օրենսգիրքը այսօր այդ ռազմավարական նպատակները չունի, և դրա համար այսօր խոսք է գնում, որ մենք հատուկ օրենսդրական ռեժիմ կսահմանենք այն խոշոր տրանսնացիոնալ ընկերությունների համար, որոնք կգան այս երկիր: Եվ պատրաստ ենք դա անել ոչ միայն ադմինիստրատիվ, այլ օրենսդրական մակարդակի վրա, որ կախված չլինենք այս կամ այն քաղաքական իրավիճակից»,- ասաց նա:
Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ իրավիճակը փոխելու տրամաբանությունը նաև Կառավարությունն է ընկալում, որը նախատեսում է փոփոխությունների շղթա։
«Սակայն ափսոս, որ ստիպված եղանք սկզբից անել, հետո փոխել»,- ասաց նա:
Ամբողջական հարցազրույցը՝ ստորև.
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34