news.am - Որեւէ հասցեական հայտարարությունների բացակայության պայմաններում հայկական կողմը պատրաստ է կիրառել ոչ միայն համարժեք, այլեւ անհամարժեք ուժ, որպեսզի վերջապես ապահովվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այս մասին մայիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով իր զորքերի ու սպառազինությունների կուտակումներից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղը իր տարածքն է, ու նրանք կարող են այնտեղ անել ինչ կամենան: «Սա հրաշալի հայտարարություն է մեր հետագա գործողությունների համար: Եվ հետո՝ հրաշալի էր Ռուսաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ հիմա կարեւոր չէ, թե ով է սկսել ռազմական գործողությունները: Եթե կարեւոր չէ, որ Ադրբեջանն է պատերազմ սկսում, ուրեմն հայկական կողմերը չեն սպասի, թե երբ են նրանք նորից մոտենալու մեր սահմաններին»,- շեշտել է Դավթյանը: ԼՂՀ Սահմանադրության մեջ, շարունակել է պատգամավորը, ամրագրված է, որ երկրի տարածքը կազմում է 12 հազար քառակուսի մետր: Վերոնշյալ հայտարարությունները, պարզաբանեց նա, պարզապես հնարավորություն կտան, որ այդ 12 հազար քառակուսի մետրը դառնան 20, 25 կամ 30 հազար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55